ՆՆարե Ոսկանյան

Թարմացում. 29.07.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 233 նոր դեպք, առողջացել 123 քաղաքացի

Թարմացում. 29.07.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 233 նոր դեպք, առողջացել 123 քաղաքացի

Հուլիսի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  229603 դեպք, որոնցից՝ 219502-ը` առողջացած, 4604-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4378 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  1 328 107 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5930 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 233 նոր դեպք: Ունենք 123 առողջացած և 7 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1119 է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում