Նոր հետազոտություն. թունավոր մակաբույծները կարող են մահվան պատճառ դառնալ

ՎՎահե Դավթյան

Գիտական խումբը զբաղվում է հանգստյան գոտիների ջրի և հողի ուսումնասիրությամբ՝ պարզելու, թե ինչ մակաբույծներ կան, որքանով են վտանգավոր մարդկանց և կենդանիների համար:

2017-ից ձևավորված գիտական խումբը ուսումնասիրում է մարդու համար վտանգավոր հիվանդությունների հարուցիչները շրջակա միջավայրում: Կառավարության տրամադրած գիտական խմբերի զարգացման դրամաշնորհով հնարավորություն է ստեղծվել ընդլայնել հետազոտական ծրագրերը, ի հայտ բերել նոր տվյալներ հանրային առողջության համար:

Սարգիս Աղայան (գիտական խմբի ղեկավար) - Խումբը հագեցել է տարբեր նորագույն սարքավորումներով, որոնք մեզ թույլ են տալիս ժամանակին համընթաց գիտական աշխատանքներ անել միջազգային ամենաբարձր մակարդակի:

Վերցրած նմուշները զտում են հատուկ ֆիլտերերի միջոցով, հետո տեղադրում սառնարանում, հատուկ հեղուկի միջոցով լվանում, մանրադիտակով ուսումնասիրում, հաշվում նրանց քանակությունը մեկ լիտր ջրում: Նմուշները վերցնում են  Երևանից և մարզերից: Թե որ տարածքում ինչ վտանգավոր մակաբույծներ կան՝ դեռ պարզ չէ, հետազոտության փուլը չի ավարտվել: Մասնագետի հաշվարկով՝ մոտ մեկ ամսից հնարավոր կլինի նախնական տվյալներ ստանալ:

Օլեգ Շերբակով (կենսաբանական գիտությունների թեկնածու) - Հաջորդ փուլում նույն գոտիներից մենք ուսումնասիրելու ենք նաև բակտերիալ աղտոտվածությունը և զուգահեռներ ենք տանելու բակտերիալ և մակաբույծներով աղտոտվածության, այսինքն՝ գնահատելու ենք նաև տվյալ տարածաշրջանի կոյուղաջրերով աղտոտվածության վիճակը:

Վերջին մեկ տարում գիտական խումբը պարզել է՝ Հայաստանում տզերը վարակված են վիրուսով: Հիմա ուսումնասիորւմ են, թե ինչպիսի շտամներ կան շրջակա միջավայրում:

Սարգիս Աղայան - Մեր դերն է բացահայտել, թե Հայաստանի տարածքում որտեղ ինչ հիվանդություններ են թաքնված, և որտեղ ինչ հիվանդություններ կարող են գլուխ բարձրացնել:

Վերջին 40 տարում, ըստ Աղայանի, Հայաստանում որոշ մակաբույծների հետազոտություն չի կատարվել: Նոր սարքերը հնարավորություն կտան  բացահայտել նրանց վտանգավորության աստիճանը, պայքարի ճանապարհը: Աշխարհի մասշտաբով մակաբույծներ կան, որոնք դառնում են հիվանդությունների առաջացման պատճառ, և աշխարհը փորձում է հասկանալ գենետիկան և կանխարգելել տարածումը:

Որոշ թունավոր մակաբույծներ, օրինակ՝ հում կամ թերխաշ մսի օգտագործումից, անցնում են մարդուն և կարող են մահվան պատճառ դառնալ: Առաջնային թիրախը հղիներն են, վարակվելու դեպքում կորցնում են երեխային:

Գիտական խումբը տրամադրված դրամաշնորհով առաջիկա երկու տաում կիրականացնի մասշտաբային հետազոտություն՝ կանխելով հարուցիչների առկայությունը մարդկանց օրգանիզմում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում