ԼԼիլիթ Հարությունյան

Հայաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի ալոփոխպատվաստման աննախադեպ վիրահատություն

Հայաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի ալոփոխպատվաստման աննախադեպ վիրահատություն

Հայաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի ալոփոխպատվաստման աննախադեպ վիրահատություն։

Մանգաղանման-բջջային անեմիա ունեցող աֆրիկացի 5 և 1.8 տարեկան երեխաներն արդեն ավարտում են բուժումը մեր երկրում։ Մասնագետների խոսքով՝ այդ հիվանդությունը հատուկ է Աֆրիկայի երկրներին: Հայաստանում, թեև մարդիկ չեն հիվանդանում մանգաղանման-բջջային անեմիայով, բայց եթե ողնուղեղի ցողունային բջիջների փոխպատվաստման առաջին վիրահատությունները հաջողությամբ իրականացվեն, այդ մեթոդը կկիրառվի նաև ուռուցքային հիվանդությունների բուժման համար։

Ըստ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մասնագետների՝ լուծվում է միանգամից երկու հարց. նախ՝ մեր քաղաքացիները ստիպված չեն լինի մեկնել արտերկիր՝ կյանքը փրկելու համար, մյուս կողմից՝ կօգնի զարգացնել բժշկական տուրիզմը. վիրահատությունը 2-3 անգամ ավելի էժան կլինի, քան այլ երկրներում։

Սամվել Դանիելյան (Ռ. Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն) -  Արյունաբանությունը և նրա տրանսպլանտացիոն բնագավառը համարվում են բժշկության լոկոմոտիվը, այսինքն՝ լաբորատոր ծառայությունները, նորարարությունները, առաջատարությունը որոշվում են, թե ինչքանով է կայացած արյունաբանականի տվյալ հատվածը, մեզ մոտ կարծես թե կայացավ:

Սա ամիսների տևական, տքնաջան աշխատանքի արդյունք է, եթե չասենք՝ տասնամյակների:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում