Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների 40-50 տոկոսն ունի «Դելտա» շտամ

ՍՍոնա Աղբալյան

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների 40-50%-ն ունի «Դելտա» շտամ: Առողջապահության նախարարի համոզմամբ՝ նման միտում կա ամբողջ աշխարհում, և եվրոպական երկրներում հնդկական «Դելտա» շտամը փոխարինում է գրեթե բոլոր մյուս շտամներին: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել:

ԱՄՆ ԶՈՐՔԵՐԸ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԿԼՔԵՆ ԻՐԱՔԸ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի հանդիպումն ավարտվեց համաձայնագրի կնքմամբ, որով պաշտոնապես ավարտվում է ԱՄՆ-ի մարտական առաքելությունը Իրաքում: ԱՄՆ զինված ուժերը Իրաքը լքելու են մինչև տարեվերջ:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին ասել է, որ Վաշինգտոնը փոխում է Իրաքում իր ռազմական առաքելության ձևաչափը և կենտրոնանում է իրաքյան բանակի և ոստիկանության ուսուցման վրա: Բայդենը և Քազիմին ԱՄՆ-ի և Իրաքի ռազմավարական երկխոսության շրջանակում հանդիպել են Օվալաձև գրասենյակում, առաջին դեմ առ դեմ բանակցությունների համար: Բայդենը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն կշարունակի օժանդակել Իրաքին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Միացյալ Նահանգները նախատեսում է նաև Իրաքին տրամադրել Pfizer COVID-19 պատվաստանյութի 500000 չափաբաժին:

ՄԵԿ ՕՐՈՒՄ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է «ԹԱԼԻԲԱՆԻ» 187 ԶԻՆՅԱԼ

Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ազգային ուժերը վերջին 24 ժամում արևելյան Լոգարի նահանգում ոչնչացրել են «Թալիբան» շարժման 187 զինյալի, ևս 112-ը վիրավորվել են: Հայտնում է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը Twitter-ի օգտահաշվում: Գերատեսչությունը հրապարակել է նաև համապատասխան տեսանյութը: «Թալիբան» շարժումը հայտնում է, որ իրենց զինյալներին հաջողել է վերահսկողության տակ վերցնել Իրանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ մի շարք սահմանային անցակետեր: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում