ԱԱրման Գալոյան

Պարենային կայուն համակարգերը պետք է լինեն կայուն և ներառական. Արման Խոջոյան

Պարենային կայուն համակարգերը պետք է լինեն կայուն և ներառական. Արման Խոջոյան

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը Հռոմում մասնակցել է Պարենային համակարգերի նախագագաթնաժողովին:

«Պարենային կայուն համակարգերը, չանտեսելով ոչ մեկին, պետք է լինեն կայուն և ներառական:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գլխավորությամբ Հռոմում տեղի  է ունենում Պարենային համակարգերի նախագագաթնաժողովը, որն իրապես մի հարկի տակ է համախմբել համաշխարհային տարբեր դերակատարներին՝ առավելագույնս օգտագործելու պարենային համակարգերի ներուժը` աշխարհի այսօրվա մարտահրավերներին դիմակայելու  համար:

Միջոցառմանը մաս են կազմում աշխարհի ավելի քան 140 երկրներ, որոնք գյուղոլորտում, իհարկե որոշ տարբերություններով, առերեսվում են  այնպիսի  մարտահրավերների, որոնք արդի են նաև մեր երկրի համար»,- տեղեկացրել է նա Ֆեյսբուքի իր էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում