ՆՆարե Ոսկանյան

Կալանավորվածի համար բերված սառնարանից հայտնաբերվել են արգելված իրեր

Կալանավորվածի համար բերված սառնարանից հայտնաբերվել են արգելված իրեր

Հուլիսի 26-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել ազգականի կողմից կալանավորված անձ Գ. Մ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը: Զննությամբ սառնարանի վերին հատվածում հատուկ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 6 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի 7 լիցքավորիչ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր` տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում