ԱԱրման Գալոյան

Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվելու է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցը

Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվելու է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է, որ ավագանու արտահերթ նիստում քննարկվելու է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցը:

«Երևանի ավագանու մի խումբ անդամների նախաձեռնությամբ այս շաբաթ հրավիրվել է արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի  քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցը։

Համակարգային առումով սա հնարավորություն կտա որակյալ կադրեր ներգրավելու՝ քաղաքն ու քաղաքացիներին սպասարկելու համար:

Բայց օրենքը պահանջում է այլ աշխատակիցների աշխատավարձի բարձրացման  համար բարձրացնել նաև քաղաքապետի աշխատավարձը: 

Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը։ Ուստի, ես  կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա, այդ պատճառով չեմ մասնակցելու քվեարկությանը։ Իսկ եթե ավագանու քվեարկությամբ  որոշումը ընդունվի, կհրաժարվեմ այդ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ այս 2,5 տարվա ընթացքում, այսինքն՝ 415.000 դրամ: 

Ավելացած գումարը կուղղվի բարեգործության»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում