ԳԳոհար Սարգսյան

Ամենացածր վարձատրվող պարեկը ստանալու է մոտ 230 հազար դրամ. պարեկային ծառայության պետ

Ամենացածր վարձատրվող պարեկը ստանալու է մոտ 230 հազար դրամ. պարեկային ծառայության պետ

Ամենացածր վարձատրվող պարեկը ստանալու է մոտ 230 հազար դրամ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց Հայաստանի ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը:

«Ամսվա կտրվածքով, քանի որ ոստիկանությունում աշխատավարձերն ամսվա վերջին են փոխանցվում, դրամական բավարարում դեռևս չկա: Ամենացածր վարձարտրվող պարեկը ստանալու է մոտ 230 հազար դրամ: Կվարձատրվեն ըստ զբաղեցրած պաշտոնների, որովհետև մեզ մոտ դասակարգումը գնում է՝ կրտսեր պարեկներ, պարեկներ, ավագ պարեկներ»,- ասաց Ումրշատյանը:

Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող խորհրդական Ամալյա Հովսեփյանն էլ խոսեց Պարեկային ծառայության գործառույթների մասին:

«Պարեկային ծառայությունը ճանապարհային ոստիկանություն չէ: Պարեկային ծառայությունը շատ ավելին է, քան ճանապարհային ոստիկանությունը, իրականացնում է շատ ավելի մեծ ծավալի գործառույթներ, քան ճանապարհային երթևեկության կանոնների ապահովումը»,- ասաց Հովսեփյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում