ԳԳոհար Սարգսյան

Առաջիկայում պարեկային ծառայությունը կներդրվի նաև Շիրակի և Լոռու մարզերում

Առաջիկայում պարեկային ծառայությունը կներդրվի նաև Շիրակի և Լոռու մարզերում

Երևանում մոտ 700 պարեկային ծառայողներ իրականացնում են իրենց ծառայությունը: Առաջիկայում ծառայությունը կներդրվի նաև Շիրակի և Լոռու մարզերում: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող խորհրդական Ամալյա Հովսեփյանը:

«Բարեփոխումների տրամաբանությամբ պարեկային ծառայությունը պետք է մեկնարկի նաև ՀՀ մնացած բոլոր մարզերում: Հաշվի առնելով աշխատանքի ծավալը և նաև պարեկային ծառայության զարգացման տենդենցները՝ հետագա փուլը կիրականացվի Շիրակի և Լոռու մարզերում: Ծառայությունն այդ մարզերում կմեկնարկի 8-9 ամիս հետո: Մինչ այդ մենք արդեն հայտարարել ենք մրցույթ 570 տեղի համար, որը նախատեսված է ինչպես Շիրակի և Լոռու մարզերի, այնպես էլ Երևանի համար՝ որպես համալրում: Այսօրվանից արդեն մեր դիմորդները և ցանկացողները կարող են փաստաթղթերի փաթեթը ներկայացնել ՀՀ ոստիկանության կրթահամալիր՝ նախօրոք գրանցվելով այն բոլոր փաստաթղթերը, որոնք նախատեսված են հայտարարությամբ»,-ասաց Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ կրթությունը կազմակերպվելու է Ոստիկանության կրթահամալիրում:

Հովսեփյանը մանրամասնեց, որ բոլոր դիմորդները միջազգային չափորոշիչներին համապատասխան կանցնեն տակտիկական ու տեսական վերապատրաստում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում