ԳԳոհար Սարգսյան

Աշնան առաջին կեսին ունենք կորոնավիրուսի նոր ալիքի վտանգ. Ավանեսյան

Աշնան առաջին կեսին ունենք կորոնավիրուսի նոր ալիքի վտանգ. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնեց, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում աճում է:

«Աճը կտրուկ չէ, աստիճանական է, այնուամենայնիվ հասկանում ենք, որ առաջիկայում՝ աշնան առաջին կեսին, ունենք նոր ալիքի գալու վտանգ»,- ասաց Ավանեսյանը:  

Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանում և՞ս շրջանառվում է վիրուսի «Դելտա» շտամը, Ավանեսյանն ասաց.

«Այս պահին, օրինակ, նմուշ դեռ չունենք, բայց, իհարկե, Հայաստանում էլ շրջանառվում է, որովհետև օդային բաց սահմաններ ունենք Ռուսաստանի, Վրաստանի հետ, և եվրոպական շատ երկրներում էլ այդ շտամը մեծամասնություն է կազմում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում