ՍՍոնա Աղբալյան

Ռոհանին դժգոհել է Թուրքիայի կողմից գետերի ջրերի ոչ արդարացի օգտագործման կապակցությամբ

Ռոհանին դժգոհել է Թուրքիայի կողմից գետերի ջրերի ոչ արդարացի օգտագործման կապակցությամբ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, անդրադառնալով բնապահպանական խնդիրներին, հայտարարել է, որ բնապահպանության ոլորտում պետք է համագործակցել տարածաշրջանի երկրների ու հարևանների հետ՝ հայտնում է IRNA գործակալությունը: Նրա խոսքով՝ հրատապ մի շարք հարցեր առնչվում են հարևան երկրներին, օրինակ՝ որոշ հարևաններ գետերի ջրերի օգտագործման հարցում չեն պահպանում արդարության սկզբունքը: 

«Եթե երկու մեծ ու կարևոր գետերը՝ Տիգրիսն ու Եփրատը, միայն մեկ երկիր օգտագործի, իսկ հոսանքն ի վար գտնվող երկիրը չորանա, դրա հետևանքներն ազդելու է հարևան երկրների, այսինքն՝ մեզ վրա: Երբ մեզնից արևելք գտնվող երկրում ջրամաբարներ են կառուցում, և Համուն լիճ ջուր չի հասնում, բնապահպանական խնդիր է ստեղծվում»,- նշել  Իրանի նախագահը:

Գետերի ջրերի ոչ արդարացի օգտագործման վերաբերյալ Ռոհանիի դժգոհությունն ուղղված է  Թուրքիային, որն, ինչպես հայտնի է, մեծ ջրամբարներ է կառուցում Տիգրիս և Եփրատ գետերի վրա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում