ԳԳոհար Սարգսյան

Հայտնի են ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորները

Հայտնի են ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորները

Հուլիսի 1-ից մեկնարկել է ՀՀ-ում գործող դատավորների վարկանիշավորման վեցերորդ ալիքը, ինչի կապակցությամբ HelpCourt համակարգը հայտարարել է հրապարակային փակ մրցույթ:

Այս պահին ամենաբարձր վարկանիշ ունեցող տղամարդ դատավորը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանն է, իսկ կին դատավորը՝ նույն ատյանի դատավոր Լիլիթ Սարգսյանը:

Մրցույթի մասնակիցներն են ՀՀ-ում գործող դատավորները: Մրցույթի կանոնների համաձայն՝ դատավորի վարկանիշը ձևավորում են փաստաբանները՝ http://helpcourt.am/ էլեկտրոնային կայքի օգնությամբ գնահատելու միջոցով:

Յուրաքանչյուր փաստաբան միևնույն դատավորին և (կամ) դատական ակտին կարող է տալ մեկ միավոր դրական կամ բացասական գնահատական: Վարկանիշավորման գործընթացը շարունակվում է և ավարտվելու է դեկտեմբերի 24-ին:

Մրցույթի արդյունքների ամփոփումից հետ երկու և ավելի դատավորների կողմից հավասար վարկանիշ ունենալու դեպքում ամենատարեց դատավորը կհամարվի առավել բարձր վարկանիշ ունեցող դատավոր:

Տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորին փոխանցվելու է «Թափանցիկ ձեռք 2021» հուշանվերը: Համակարգը գերթափանցիկ է, և յուրաքանչյուր ոք կարող է, այցելելով https://helpcourt.am/ կայք, տեղեկանալ, թե որ դատավորին որ փաստաբանը ինչպես և երբ է գնահատել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում