ԱԱրման Գալոյան

Արայիկ Հարությունյանը հետևել է «Львиное сердце» մարտական ակումբի տղաների կողմից Ստեփանակերտում անցկացվող վարպետության դասերին

Արայիկ Հարությունյանը հետևել է «Львиное сердце» մարտական ակումբի տղաների կողմից Ստեփանակերտում անցկացվող վարպետության դասերին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 25-ին այցելել է Արցախի խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիայի պարապմունքների անցկացման մարզադահլիճ և հետևել մոսկովյան «Львиное сердце» մարտական ակումբի տղաների կողմից անցկացվող վարպետության դասերին։

Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ տարբեր երկրներից անվանի հայ մարզիկների Արցախում գտնվելը հաջողված օրինակ է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման համար, ընդգծել, որ Սփյուռքում գործող տարբեր կազմակերպությունների՝ հատկապես այս ընթացքում ակտիվ ներգրավումն արցախյան կյանքին բարոյահոգեբանական առումով շատ կարևոր նշանակություն ունի։ Անդրադառնալով մարզական կյանքին՝ նախագահ Հարությունյանը շեշտել է, որ Արցախում տարբեր սպորտաձևերի զարգացումը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում, և, ընթացիկ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը զուգահեռ, շարունակելու են այս ոլորտում ներդրումներ կատարել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում