ԱԱրման Գալոյան

Անվանական կրթաթոշակ՝ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի հաղթողներին

Անվանական կրթաթոշակ՝ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի հաղթողներին

2021 թ. հունիսի 23-30-ը Ինդոնեզիայում առցանց անցկացված՝ դպրոցականների կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթողներին ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով կտրամադրվի անվանական կրթաթոշակ: 

Ոսկե մեդալի է արժանացել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մանե Կուրղինյանը. նա մեկ տարի շարունակ՝ ամեն ամիս, կստանա 15.000 դրամ կրթաթոշակ: Արծաթե մեդալ նվաճած 10-րդ դասարանցիներ Լեոնիդ Ասատրյանն ու Համլետ Կարայանը ներկայացնում են, համապատասխանաբար, Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցն ու «Քվանտ» վարժարանը: Նրանք ամսական կստանան 10.000-ական դրամ կրթաթոշակ: 

Ինչ վերաբերում է բրոնզե մեդալակիրներ Ալլա Ավետիսյանին (Արմավիրի թիվ 4 ավագ դպրոց) և Արման Հայրապետյանին («Հերացի» ավագ դպրոց), ապա նրանց ամեն ամիս շնորհվել է 7500-ական դրամ անվանական կրթաթոշակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում