Ռազմիկ Մարգարյանը 34 տարի ղեկավարել է Եղեգնուտը: Իր խոսքով՝ հիմա էլ է ինքը ղեկավարում: Միայն թե գործունեությունն իրականացնում է ոչ թե համայնքապետարանի վարչական շենքից, այլ եղբոր դեղատնից, որովհետև գյուղապետարանի շենքն զբաղեցնում է համայնքի երկրորդ ղեկավար կազմը:
Խճճված պատմությունն սկսվեց 2018 թվականին, երբ եղեգնուտցիները պահանջեցին Մարգարյանի հրաժարականը: Երկար չդիմադրեց. հեռացավ՝ խոստացանալով՝ վերադառնալու է: Այդ ընթացքում Արմավիրի նախկին մարզպետը Եղեգնուտի ղեկավարի պաշտոնակատար նշանակեց Ռազմիկ Մկրտչյանին: Թեև Մկրտչյանը ղեկավարի աթոռին է՝ արդեն պաշտոնակատար չէ: Մարգարյանն էր դատարանում վիճարկել նախկին մարզպետի որոշումը, ինչից հետո Մկրտչյանի լիազորությունները դադարեցվել էին:
Մարգարյանը դատարանից պահանջել էր նաև վերադարձնել օրենքով իրեն հանձնված համայնքի կլոր կնիքը, ղեկավարի աշխատասենյակը և վարչական շենքի բանալիները: Այս մասով դատարանը հայցը մերժել էր՝ կառավարման գործիքները թողնելով մյուս Ռազմիկին՝ Մկրտչյանին: Դա էլ Մարգարյանին չի կոտրել. դեղատուն-գյուղապետարանում աշխատակազմ է ձևավորել, տեղեկանքներ ու այլ թղթեր է վավերացնում՝ նոր կնիքով: Բյուջեն ևս Մարգարյանն է տնօրինում: Ինչպե՞ս՝ մյուս թևում չգիտեն: Ավագանու 7 հոգանոց կազմը 2 մասի է բաժանվել: Նիստեր չեն գումարվում, որ օրակարգ քննարկեն: Մարգարյանն ասում է՝ 3 անգամ հրավիրել է, չեն եկել: Իսկ հակառակ կողմն ինքն է ուզում նիստ անի:
Նիստեր չհրավիրելու հիմնավորմամբ՝ անցած տարվա դեկտեմբերին ավագանին նորից անվստահություն հայտնեց վերականգնված Մարգարյանին: Եղեգնուտցիները նորից բողոքի ակցիաներ արեցին՝ դեմ արտահայտվելով նախկինի վերադարձին: Կրքերը հանդարտացնելու համար մարզպետ Մաթևոսյանը նոր պաշտոնակատար նշանակեց: Արդյունքում՝ գյուղն ունեցավ դատարանով վերականգնված համայնքապետ և մարզպետի որոշմամբ նշանակված համայնքապետի պաշտոնակատար: Ազատ Գրիգորյանը՝ պաշտոնակատարը, որը լիազորություններն ստանձնել է փետրվարի 24-ին, ընդամենը մի քանի անգամ է եկել աշխատավայր:
Ազատ Գրիգորյանը, պարզվում է, այլևս չի պաշտոնավարում: Նախկին աշխատանքին անցնելու խնդրանքով նույնիսկ նամակ է գրել մարզի ղեկավարությանը: Հերթական պաշտոնակատարի լիազորությունների դադարեցման մասին լուրը գործընկերները մեզանից իմացան: Իսկ Ազատ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել էին նորից Ռազմիկ Մարգարյանի բողոքի հիմքով: Դատարանը կասեցրել է պաշտոնակատարի գործունեությունը՝ մինչև դատական գործընթացների ավարտը:

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին

Հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում

Վաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան

Թռչում ենք Նյու Յորք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը



