ՄՄարիա Գաբրիելյան

Ավտովթար Սևան-Երևան ճանապարհին. 32-ամյա վարորդը մահացել է

Ավտովթար Սևան-Երևան ճանապարհին. 32-ամյա վարորդը մահացել է

2021 թ. հուլիսի 22-ի՝ ժամը 01։35-ին, անհայտ քաղաքացին զանգահարել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Ծովագյուղից դեպի Սևան ուղղությամբ վթար է տեղի ունեցել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01:20-ի սահմաններում, Մասիս քաղաքի 32-ամյա բնակիչն իր վարած «Mercedes Benc C180» ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, որի հետևանքով վերջինս մահացել է։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ։

Կատարվում է նախաքննություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում