ԳԳոհար Սարգսյան

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կհրավիրվի օգոստոսի 2-ին ժամը 10.00-ին

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կհրավիրվի օգոստոսի 2-ին ժամը 10.00-ին

ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններով ընտրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հրավիրման օր է հայտարարվում 2021 թվականի օգոստոսի 2-ը՝ ժամը 10:00-ը: 

Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: 

Մինչ այդ ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումը: 

«Քաղաքացիական պայմանագրից» ինքնաբացարկ է ներկայացրել 17, «Հայաստան» դաշինքից՝ 3 անձ: 

ԿԸՀ-ն հաստատել է նաև ԱԺ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու արձանագրությունը:

Խորհրդարանն ունենալու է 107 պատգամավոր: 71 մանդատ կունենա «Քաղաքացիական պայմանագիրը», 29 մանդատ՝ «Հայաստան» դաշինքը, 7 մանդատ՝ «Պատիվ ունեմ» դաշինքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում