ԱԱրման Գալոյան

Ընդունելություն-մրցույթ՝ Լոռու, Շիրակի մարզերի Պարեկային ծառայությունում ուսուցման համար

Ընդունելություն-մրցույթ՝ Լոռու, Շիրակի մարզերի Պարեկային ծառայությունում ուսուցման համար

Երևան քաղաքի, ինչպես նաև Լոռու և Շիրակի մարզերի Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար հայտարարվել է ընդունելություն-մրցույթ. տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Ուսուցման տևողությունը 5 ամիս է:

Ուսման ողջ ժամանակահատվածում կտրվի վարձատրություն` 68.000 ՀՀ դրամի չափով:

Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից մինչև 35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները:

Մրցույթի մանրամասները՝ ՀՀ արդարադատության նախարարության կայքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում