Մենք պետք է ինտենսիվ շարունակենք պատվաստման աշխատանքները. Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

«Վերջին օրերի ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության որոշակի աճի տենդենց գրանցվում էր, բայց՝ փոքր տեմպերով: Սակայն եթե անցած շաբաթ մենք գրանցում էինք մինչև 200 օրական դեպք, ապա այս շաբաթ մենք արդեն 200-ը հատել ենք: Երեկ հայտարարել էինք 220 դեպք, այսօր արդեն 225 դեպք է գրանցվել: Մեր կանխատեսումներով՝ աճի տենդենցը շարունակվելու է մոտակա օրերի ընթացքում»,- Կառավարության նիստում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսային վիճակին: 

Նանուշյանի խոսքով՝ այս պահի դրությամբ՝ կորոնավիրուսով հիվանդ 3790 մարդ բուժում է ստանում, նրանցից 606-ը՝ հիվանդանոցային պայմաններում:

«Հիվանդանոցային բուժման մեջ 282 մարդ ծանր վիճակում է գտնվում, իսկ ծայրահեղ ծանր վիճակում՝ 48 մարդ: Նշում եմ թվերը, որ ևս մեկ անգամ զգոնության կոչ անեմ բնակչությանը: Կորոնավիրուսային համաճարակը շարունակվում է»,- ասաց Նանուշյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց պատվաստումների անհրաժեշտությունը:

«Երեկ ես Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարին էի լսում, և, ըստ էության, պարզ է, որ կորոնավիրուսը դեռ շատ երկար մեզ ուղեկցելու է: Սպասել, որ մի օր ուղղակի կորոնավիրուսը վերանալու է, իրատեսական չէ: Բայց կա նաև լավ նորություն. մինչև այս պահը եղած տվյալներով՝ եղած պատվաստանյութերն արդյունավետ են բոլոր շտամների համար: Մենք պետք է ինտենսիվ շարունակենք պատվաստման աշխատանքները, փակ տարածքներում դիմակների կրման պրակտիկան պահենք լավ մակարդակի վրա»,- ասաց Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում