ԳԳայանե Թամամյան

Ջոնաթան Լաքոթն այցելել է «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոն», ծանոթացել տեղահանված քաղաքացիներին տրամադրվող ծառայություններին

Ջոնաթան Լաքոթն այցելել է «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոն», ծանոթացել տեղահանված քաղաքացիներին տրամադրվող ծառայություններին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի ու Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի ուղեկցությամբ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթն այցելել է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոն»։

 
Հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել 2020 թ․ պատերազմի ընթացքում տեղահանված քաղաքացիներին տրամադրվող ծառայություններին ու ընթացիկ ծրագրերին։

 

Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է նախարարության կողմից պատվիրակման միջոցով իրականացվող ծրագրերն՝ անդրադառնալով նաև «Առաքելություն Հայաստան» կազմակերպության գործունեությանը։

 

Նախարարի տեղակալի խոսքով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2021 թվականի համար ավելի քան 300 մլն դրամ է հատկացրել «Առաքելություն Հայաստան» կազմակերպությանը՝ տարեց և հաշմանդամություն ունեցող շուրջ 3,200 անձի ցերեկային խնամքի ծառայությունների (նաև տնային պայմաններում) տրամադրման նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում