ԳԳոհար Սարգսյան

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ

Հուլիս 21-ին՝ ժամը 11։08-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ի․, ծնված 1982 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել դաշտը։ 

Փրկարարները տուժած Կ․ Հ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վարորդ Ս․ Ի․-ն և ուղևորներ  Կ․ Հ․-ն (ծնված 1993 թ.), Մ․ Գ․-ն (ծնված 1993 թ.) հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ վերջինս մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել ավտոքարշակին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում