ԳԳոհար Սարգսյան

Փրկարարներն իջեցրել են քաղաքացիներին մոտ 3300 մ բարձրությունից

Փրկարարներն իջեցրել են քաղաքացիներին մոտ 3300 մ բարձրությունից

Հուլիսի 21-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռ բարձրացած արշավախմբի անդամներից մեկը վատ ինքնազգացողություն ունի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ըստ տեղորոշման կոորդինատների պարզվել է, որ արշավախումբը գտնվում է Շիրակի մարզի վարչական տարածքում՝ մոտ 3300 մ բարձրության վրա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարների ուղեկցությամբ արշավախմբի անդամներն անվնաս իջել են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում