ԱԱրման Գալոյան

Գյումրիում շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում է սպասվում

Գյումրիում շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում է սպասվում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, Գյումրիում սպասվում են նոր խոշոր ներդրումներ՝ այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:

«Գյումրին բարեկարգելուն և մշակութային մայրաքաղաքի զբոսաշրջային ներուժը հզորացնելուն միտված աշխատանքները շարունակական բնույթ են կրում։ Նախատեսվում են այնպիսի աշխատանքներ, որոնք իրենց ծավալով աննախադեպ են։

Մասնավորապես, կիրականացվեն Խանջյան, Չայկովսկու, Աճեմյան, Հանեսօղլան, Ջիվանի, Տերյան և Նալբանդյան փողոցների, ինչպես նաև Հաղթանակի պողոտայի վերականգնում, Գյումրու քաղաքային Բարեկամություն զբոսայգու վերակառուցման նախապատրաստման աշխատանքներ, Սբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի՝ աջ և ձախ հատվածների վերականգնում։

Այս բոլոր աշխատանքների արժեքը միասին՝ նախնական գնահատմամբ, կկազմի շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամ։

Գյումրիում «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում արդեն իրականացվել են Շիրազի, Վարպետաց, Ջիվանու, Ղորղանյան և Աբովյան փողոցների վերանորոգման աշխատանքները:

Կից լուսանկարում կարմիրով նշված են այն ճանապարհները, որոնք կնորոգվեն, կապույտով՝ արդեն նորոգվածները»,- տեղեկացրել է Սուրեն Պապիկյանը։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում