ԱԱրման Գալոյան

Ամբողջ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արել է Ֆրանսիան. Նատալի Լուազո

Ամբողջ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արել է Ֆրանսիան. Նատալի Լուազո

Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում La Republique en Marche կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոն հուլիսի 20-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրան ուղեկցում էր  ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Նատալի Լուազոն ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ` ի նշան Սուրբ նահատակների հիշատակի: Տիկին Լուազոն նշեց, որ շատ տպավորված է թանգարանից: Ըստ ԵԽ ներկայացուցչի՝ ամբողջ աշխարհը պետք է իմանա և հիշի հայերի ցեղասպանության մասին, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի: Նա կարևորեց նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը:

Ֆրանսիացի պատգամավորը, գրառում կատարելով Պատվավոր հյուրերի հուշամատյանում, նշեց. «Ամբողջ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արել է Ֆրանսիան»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում