ԳԳայանե Թամամյան

Շախմատի առաջնություն՝ «Զինվորի տանը». Հայրենիքի պաշտպանները մրցեցին պատգամավորների հետ

Շախմատի առաջնություն՝ «Զինվորի տանը». Հայրենիքի պաշտպանները մրցեցին պատգամավորների հետ

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի «Ռոբերտ Աբաջյանի» անվան սրահում անցկացվեց շախմատի առաջնություն՝ զինվորների, ՀՀ ԱԺ պատգամավորների, շախմատի ֆեդերացիայի անդամների և ԵՊԲՀ ռեկտորի  մասնակցությամբ: Մրցեց 10 զույգ:

Ինչպես նշեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, արդեն 2 տարի անընդմեջ կազմակերպվում է մի միջոցառում, որի նպատակն է ներգրավելով պատերազմի ժամանակ վիրավորումներ ստացած հերոսներին՝ փոխել նրանց առօրյան, ինչպես նաև բացահայտել տաղանդներին և հասնել հաջողությունների՝ նրանց հետ աշխատելու արդյունքում: «Բոլոր պարտիաններն անցան լարված մթնոլորտում: Ես նույնպես մեծ ջանքերի գնով կարողացա ոչ-ոքի կորզել Եղիշեիից, որը հաղթել էր ինձ նախորդ մրցաշարում»,- ասաց ֆեդերացիայի նախագահը՝ ավելացնելով, որ իրականացվում է շախմատի մասսայականացում՝ այն Հայաստանում ավելի հանրաճանաչ դարձնելու համար:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ հերոս տղաներն ամբողջական նվիրվել էին իրենց կողմից դրված խնդիրը կատարելուն. ազնիվ պայքար էր գնում մրցակիցների միջև: «Հերոսներին պարտվելը մեծ պատիվ է: Սա արդեն ձևավորված բարի ավանդույթ է, որն ուշադրության կենտրոնում է պահում բուժում ստացող զինվորներին»,- ընդգծեց բուհի ղեկավարը:

Ներկաները պատրաստակամություն հայտնեցին զինվորների մասնակցությամբ մրցաշարերը դարձնել ավելի հաճախակի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում