ԴԴավիթ Մուրադյան

Նոր նախագծով առաջարկվում է կանոնավոր ուղևորափոխադրումների տարեկան պետական տուրքը փոխարինել մեկանգամյա տուրքով

Նոր նախագծով առաջարկվում է կանոնավոր ուղևորափոխադրումների տարեկան պետական տուրքը փոխարինել մեկանգամյա տուրքով

E-draft.am-ում շրջանառության մեջ է դրվել նոր նախագիծ, ըստ որի կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկման իրավունքի հատկացման համար տարեկան պետական տուրքը կփոխարինվի մեկանգամյա տուրքով, իսկ պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելը երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք չի հանդիսանա:

Մինչև 2014 թվականը ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործընթացը լիցենզավորման ենթակա գործունեություն էր, որի տրամադրման համար նախատեսված էր տարեկան 100000 դրամ պետական տուրք։ 2014 թ. նոյեմբերի 14-ին ընդունված ՀՕ-165-Ն օրենքով փոփոխություն կատարվեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում՝ համաձայն որի կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպումն այլևս լիցենզավորման ենթակա գործունեություն չէր: Այս փոփոխությունից հետո օրենսդրությանը հարմարեցվեց նաև «Պետական տուրքի մասին» օրենքը, ըստ որի սահմանվեց ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար նախատեսված տարեկան պետական տուրք: 

Նախագծի հիմնավորմամբ տարեկան պետական տուրք սահմանելը տրամաբանական է միայն անժամկետ գործողություններ կատարելու պարագայում, իսկ որոշակի ժամկետով գործունեություն իրականացնելու համար ըստ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի սահմանվում է մեկանգամյա տուրք ՝ լիցենզիայի և գործողության իրավունքի համար։ Իսկ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան կանոնավոր երթուղիների սպասարկման իրավունքը հատկացվում է որոշակի ժամկետով, ուստի դրա համար պետական տուրքը պետք է սահմանվի մեկանգամյա, այլ ոչ թե տարեկան։ Օրենսդրական այս փոփոխությունը կնպաստի կանոնավոր ուղևորափոխադրումների զարգացմանը և կխթանի փոխադրողների կողմից ներդրումների աճը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում