ՄՄերի Եգորյան

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը ռեկորդային բարձր է

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը ռեկորդային բարձր է

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակ, տեղեկացնում է aliq.ge կայքը:

Հուլիսի 20-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2616 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 390945 է: 

Նախօրեին կատարվել է 36375 թեստ, որից 22825-ը՝ հակագենի, 13550-ը՝ ՊՇՌ թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 880 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 367 130 մարդ:

Երկրում վարակից մահացել է ևս 26 մարդ, ընդհանուր՝ 5592:

Դրականության վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 4.77%, վերջին 7 օրվանը՝ 5.24%:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում