ԳԳայանե Թամամյան

Հրդեհ՝ Արտաշիսյան փողոցում գտնվող անկողնային պարագաների արտադրամասում

Հրդեհ՝ Արտաշիսյան փողոցում գտնվող անկողնային պարագաների արտադրամասում

Հուլիսի 19-ին, ժամը 15։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշիսյան փողոցում գտնվող անկողնային պարագաների արտադրամասում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշիսյան փողոցում գտնվող «Զոր-Ագատա» ՍՊԸ-ի արտադրամասում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։26-ին, մարվել՝ 17։44-ին։ Մոտ 70 քմ տարածքում այրվել է կուտակված սինթետիկ բամբակ և ջերմահարվել՝ երկու հաստոց։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում