ԱԱրևիկ Աբելյան

Հրդեհ՝ Էրեբունի փողոցում. տարհանվել են շենքի բնակիչները, աշխատել է 5 մարտական հաշվարկ

Հրդեհ՝ Էրեբունի փողոցում. տարհանվել են շենքի բնակիչները, աշխատել է 5  մարտական հաշվարկ

Հուլիսի 19-ին, ժամը 18։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցում այրվում է հինգ հարկանի շենքի տանիք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ  Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ տարահանել են 15 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։51-ին, մարվել՝ 20։17-ին։ Այրվել են շենքի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 400 քմ)։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում