ԳԳոհար Սարգսյան

Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 19-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով՝ հուլիսի 19-21-ը Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։

Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: 

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 20-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հուլիսի 22-24-ը՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-ի և 20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում