ԱԱրման Գալոյան

ԱԻ նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տոնի առթիվ

ԱԻ նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տոնի առթիվ

ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տոնի առթիվ:

«Հարգելի աշխատակիցներ, գործընկերներ շնորհավորում եմ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության 30-ամյա տարեդարձի առթիվ։ Այս տարիների ընթացքում սեյսմիկ վտանգի գնահատման և ռիսկի նվազեցման նպատակով մեծ աշխատանք է տարվել ոլորտի տեխնիկական զինվածության բարձրացման, մասնագետների պատրաստման ուղղությամբ։ Դուք բարեխղճորեն աշխատել եք ամենօրյա, հաճախ նաև՝ 24-ժամյա ռեժիմով։

Օգտվելով առիթից` ներկա և նախկին աշխատողներին իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում սրտացավ ու արդյունավետ աշխատանքի համար։

Վստահ եմ, որ այսուհետ ևս ձեր գիտելիքներն ու փորձը կծառայեն վտանգավոր սեյսմիկ գործընթացներից ու երևույթներից մեր ազգաբնակչության կյանքի և գույքի անվտանգության ապահովման գործին»,- ասված է Փիլոյանի ուղերձում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում