ՄՄերի Եգորյան

Հերթագրման էլեկտրոնային համակարգ՝ պատվաստումային շրջիկ կայաններում

Հերթագրման էլեկտրոնային համակարգ՝ պատվաստումային շրջիկ կայաններում

Այսուհետ COVID-19-ի դեմ պատվաստվելու համար պատվաստումային շրջիկ կայաններում երկար սպասելու կարիք չի լինի։

 
Առողջապահության նախարարությունը պատվաստման գործընթացն առավել հարմարավետ ու դյուրին դարձնելու համար ներդրել է հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ, որի նպատակն անհարկի կուտակումները բացառելն է և գոյացած հերթերը կանոնակարգելը։

 

Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է Հյուսիսային պողոտա 1 հասցեում գտնվող պատվաստումային կայան, ծանոթացել հերթերի կարգավորման նոր համակարգի գործարկմանն ու դրա շնորհիվ կարգավորվող պատվաստման ընթացքին։
 

 

Նշենք, որ էլեկտրոնային գրանցման համակարգը ներառում է 3 բաժին՝
 

• ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք.

• քաղաքացիություն չունեցող անձինք.
• կացության իրավունք ունեցող անձինք:

 

Համակարգը նախատեսում է ինչպես պատվաստումային գործընթացի իրականացում, այնպես էլ խորհրդատվություն:
 

 

Հաշվի առնելով, որ COVID-19-ի դեմ պատվաստվել ցանկացողների թիվը գնալով մեծանում է, առողջապահության նախարարությունը շարունակելու է պատվաստման գործընթացը մարդկանց համար առավել հասանելի, պարզ և վստահելի դարձնելու ամենօրյա աշխատանքները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում