ԼԼիլիթ Սեդրակյան

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 16-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով՝ հուլիսի 19-20-ը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։

Հուլիսի 16-ին, 18-ի կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։ Հուլիսի 17-ին, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով։

Երևանում՝ հուլիսի 16-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում