Դեղերի գրանցման և արտահանման ընթացակարգը կպարզեցվի

ԳԳայանե Թամամյան

Փոփոխություններ ԵԱՏՄ դեղագործական շուկայում: Եվս մի քանի տարի, ու Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում դեղերի գրանցումը միասնական ընթացակարգով պարտադիր կդառնա: Հուլիսի 1-ին ավարտվել է գրանցմանն անցնելու առաջին փուլը։

Թագուհի Փիրուզյան («Դեղ արտադրողների միության» նախագահ) - Դրական կողմն այն է, որ ԵԱՏՄ ցանկացած պետությունում կարող ես դեղը գրանցել և արտահանել ավելի պարզեցված կարգով:

Նոր ընթացակարգով, մի շարք դեղամիջոցներ գրանցելու համար, արդեն կպահանջվի ավելի շատ գումար վճարել: Այժմ Էկոնոմիկայի նախարարության հետ քննարկվում է արտասահմանում դեղերի գրանցման համաֆինանսավորման հարցերը: Միևնույն ժամանակ, ազգային ռեեստրներում արդեն իսկ գրանցված դեղերը կարող են շրջանառության մեջ լինել մինչև 2025 թվականի ավարտը։ Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին Հայաստանը ավելի շատ դեղորայք է արտահանել, քան ներկրել: 2018 թվականից մինչև 2020-ը Հայաստանից արտահանվել է մոտ 8 հազար տոննա դեղորայք:

Թագուհի Փիրուզյան - Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ուզբեկստան, Եմեն, Տաջիկստան, Ղրղզստան, Իրաք և այլ երկներ։

Մեր երկրից հիմնականում արտահանվում է ակնաբուժական, հակաբիոտիկ, հոգեմետ դեղամիջոցներ, ներարկման լուծույթներ, ոչ ստերիլ դեղամիջոցներ: Դեղարտադրողների միության նախագահը վստահեցնում է՝ հայկականը որակական առումով չի զիջում և մրցունակ է արտաքին շուկայում:

Թագուհի Փիրուզյան - Միջազգային շուկայում մեր տեղը ունենք:

Պետական աջակցության ծրագրերի շնորհիվ է նաև, որ ոլորտը վերջին տարիներին կայուն աճ է ապահովում՝ նշում է Դեղարտադրողների միության նախագահը:

Թագուհի Փիրուզյան - Աշխատում ենք պետության հետ համատեղ, ունենք ծրագրեր:

Ի դեպ, պետություն-մասնավոր հատված գործակցության արդյունքում առաջիկայում հնարավոր է՝ Հայաստանում արտադրվի «Սպուտնիկ V» պատվաստանյութ: Աշխատանքները փորձարկման փուլում են:

Սերգեյ Մաթևոսյան (դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն) - Պետական հաստատությունների հետ համատեղ աշխատում ենք պատվաստանյութի արտադրության շուրջ, հուսով եմ՝ շուտով կունենանք:

Ի դեպ, մեր երկրում դեղագործական համատեղ արտադրություններ հիմնելու նպատակով վերջին ժամանակներս մեծ հետաքրքրություն են ցուցաբերում իրանական ընկերությունները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում