ԳԳայանե Թամամյան

Մեկնարկել է «Մենք միասին ենք» միջազգային մրցույթը

Մեկնարկել է «Մենք միասին ենք» միջազգային մրցույթը

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ մեկնարկել է We are together («Մենք միասին ենք») միջազգային ամենամյա մրցույթը, որին այս տարի կարող են հայտ ներկայացնել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում անշահախնդիր ներդրում ունեցած քաղաքացիները և կազմակերպությունները:

Ֆիզիկական ու իրավաբանական անձինք մրցույթի պաշտոնական կայքում՝ wearetogetherprize.com-ում, հայտեր կարող են ներկայացնել հետևյալ անվանակարգերում՝ կախված, թե որ ոլորտում է կատարվել ներդրումը.

  • «Առողջապահություն».
  • «Բիզնես».
  • «Կրթություն և տեխնոլոգիաներ».
  • «Քաղաքացու անձնական ներդրում»:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թ. հուլիսի 31-ն է: Մրցանակակիրների վերջնական ցուցակը կազմվելու է մրցույթի միջազգային ժյուրիի գնահատականների հիման վրա: Մրցանակակիրները կհրավիրվեն Մոսկվա՝ մասնակցելու մրցանակաբաշխության պաշտոնական արարողությանը: Բոլոր ծախսերը կհոգա ընդունող կողմը:

Ռուսաստանի կամավորական համայնքի նախաձեռնած We are together ամենամյա միջոցառման նպատակը մարդասիրական տարբեր խնդիրների լուծման գործում անշահախնդիր ներդրում ունեցող քաղաքացիներին ու կազմակերպություններին խրախուսելն է: Մրցույթի գործընկերների թվում են ՄԱԿ-ի կամավորների ծրագիրը, Կամավորական ջանքերի միջազգային ասոցիացիան, Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական ֆորումը և այլն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում