ԱԱննա Ավետիսյան

11 քաղաքում և 37 գյուղում 100 հազար բնակիչ շուրջօրյա ջրամատակարարում կունենա․ ներդրվել է 81 մլն եվրո

11 քաղաքում և 37 գյուղում 100 հազար բնակիչ շուրջօրյա ջրամատակարարում կունենա․ ներդրվել է 81 մլն եվրո
ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրն ակտիվ ընթացքի մեջ է։ Նպատակն է բարելավել համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, ինչը ենթադրում է հնամաշ խողովակաշարերի փոխարինում, ջրընդունիչների, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանների վերակառուցում, ջրաչափերի տեղադրում, շուրջօրյա ջրամատակարարման ապահովում և այլն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։
 
Շահառու են ՀՀ 6 մարզեր (Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք, Շիրակ, Լոռի, Արմավիր)։ Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում խմելու ջուր կհասնի Հայաստանի 11 քաղաքային և 37 գյուղական բնակավայր։
 
 
Շահառու բնակիչների թիվը գերազանցում է 100 000-ը։
 
Այս փուլում հատկապես ակտիվ աշխատանքներ են տարվում Գյումրի, Հայկավան, Բայանդուր, Վանաձոր, Լեռնապատ և Գուգարք բնակավայրերում։
 
 
Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության, Գերմանիայի KFW Բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրամիություն /ՀՆԾ/ կողմից։
 
 
Ընդհանուր ներդրումը կազմում է 81,0 միլիոն եվրո։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում