ԳԳոհար Սարգսյան

Երևանի շենքերից մեկի մուտքի մոտ հայտնաբերված նորածնի վիճակը շարունակում է կայունանալ

Երևանի շենքերից մեկի մուտքի մոտ հայտնաբերված նորածնի վիճակը շարունակում է կայունանալ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 14-ին Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նորածին երեխա, որը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու հետևանքով ուներ ինֆեկցիաներ, շնչառական անբավարարություն:
 
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ նորածին երեխայի վիճակը շարունակում է կայունանալ, արհեստական շնչառական սարքն անջատված է: 
 
«Երեխան, որը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա էր տեղափոխվել հուլիսի 14-ին, ևս մի քանի օր կմնա համալսարանական մասնագետների հսկողության տակ»,- գրել է Դանիելյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում