ԳԳոհար Սարգսյան

Կորոնավիրուսի դեմ պատվաստումներ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում

Կորոնավիրուսի դեմ պատվաստումներ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակներում, կարևորելով համավարակի կանխարգելումը, բնակչության շրջանում վարակի տարածման ու վտանգավորության աստիճանը, հոսպիտալացման ռիսկերն ու ողբերգական ելքերի թիվը նվազեցնելու համար, ինչպես նաև՝ պատվաստանյութերի հանդեպ հանրային վերաբերմունքի փոփոխությանը օժանդակելու նպատակով հուլիսի 15-ին ՀՀ ԱՆ ՔԿԾ կենտրոնական մարմնի վարչական շենք հաճախող աշխատակիցների կեսից ավելին (քրեակատարողական ծառայող, քաղաքացիական ծառայող և պայմանագրային աշխատող), Ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ, պատվաստվել է COVID-19 համավարակի դեմ։

Պատվաստման գործընթացն իրականացվել է Շենգավիթ վարչական շրջանի պոլիկլինիկայի բուժանձնակազմի կողմից։ Քրեակատարողական հիմնարկի ծառայողների, ինչպես նաև ազատազրկված անձանց պատվաստումների հետ կապված միջոցառումները հնարավորինս արդյունավետ դարձնելու նկատառումներով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար կկազմակերպվեն նաև առանձին քրեակատարողական հիմնարկներում, որտեղ այդ միջոցառումների մեկնարկը տրվել է դեռևս հունիսին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում