ԱԱննա Ավետիսյան

«Քարերի սիմֆոնիա» հուշարձանից դեպի Խոսրովի արգելոց տանող շուրջ 700 մետր երկարության ճանապարհահատվածը հիմնանորոգվում է

«Քարերի սիմֆոնիա» հուշարձանից դեպի Խոսրովի արգելոց տանող շուրջ 700 մետր երկարության ճանապարհահատվածը հիմնանորոգվում է

ՀՀ ՏԿԵ նախարության Տարածքային զարգացման հիմնադրամի և Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից՝ Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում է «Քարերի սիմֆոնիա» հուշարձանից դեպի Խոսրովի արգելոց տանող շուրջ 700 մետր երկարության ճանապարհահատվածը:

 

Ծրագրով արդիականացվելու են գիշերային լուսավորությունը, ջրահեռացման համակարգը և առկա կոմունիկացիաները, կառուցվելու և վերանորոգվելու են հենապատեր, իսկ ճանապարհահատվածի վերջնամասում կառուցվելու է նաև երկու ավտոկայանատեղի: Ծրագրի արժեքն ավելի քան 214 մլն դրամ է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում