ԱԱրևիկ Աբելյան

Ոստիկանության Երևանի բաժիններում մի խումբ անձինք կամավոր հանձնել են հրազեն ու ռազմամթերք

Ոստիկանության Երևանի բաժիններում մի խումբ անձինք կամավոր հանձնել են հրազեն ու ռազմամթերք

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքերը։

Մասնավորապես, Էրեբունու բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանում բնակվող մի տղամարդ հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ինքնաձիգի 200-ից ավելի փամփուշտ։

Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ Այն բաժին բերած անձի հայտնածով՝ մասնակցել էր Արցախյան 44-օրյա պատերազմին ու հրազենը հետը բերել էր։

Արդյունավետ էր նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Բաժնում արձանագրվել են տարբեր տեսակի հրազենների և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ մի տղամարդ կամավոր հանձնել է նռնակ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի և հրազենների 300 փամփուշտ։ Երկփողանի հրացանը, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակն ու ինքնաձիգի 160-ից ավելի փամփուշտը Քանաքեռ-Զեյթունի բաժնում հանձնել է Դավիթ Անհաղթի փողոցի մի բնակիչ՝ բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։

Նշանակվել են փորձաքննություններ։ Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում