ԳԳայանե Թամամյան

2021 թ. առաջին եռամսյակի ՔՏՀԱՏՄ վերահսկողական միջոցառումների ամփոփ վիճակագրություն

2021 թ. առաջին եռամսյակի ՔՏՀԱՏՄ վերահսկողական միջոցառումների ամփոփ վիճակագրություն

Քաղաքաշինության բնագավառում 2021 թվականի գործունեության տարեկան ծրագրով առաջին եռամսյակում նախատեսված 124 ստուգումներից իրականացվել է 86-ը, ընդ որում՝ 34-ը Երևանում, 10-ը՝ Սյունիքի մարզում, 9-ը՝ Կոտայքի մարզում, 8-ը՝ Արմավիրի մարզում, 6-ական Տավուշի, Լոռու և Արարատի մարզերում, 3-ական` Արագածոտնի և Շիրակի մարզերում և 1-ը՝ Վայոց Ձորի մարզում, 33-ը՝ Տավուշի, 27-ը՝ Արմավիրի, 19-ը՝ Վայոց ձորի մարզում։ 

Ստուգումների արդյունքում արձանագրվել է 272 խախտում, ընդ որում՝ Երևանում՝ 112, 41-ը՝ Լոռու, 39-ը՝  Սյունիքի, 1-ը՝ Շիրակի մարզում։ 

Շինարարություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (կապալառու) մոտ հայտնաբերվել է 105 խախտում։ Առավել կրկնվող խախտումները հետևյալն են․ 

- շինարարությունը չի իրականացվում համաձայնեցված նախագծին համապատասխան՝ 21 դեպք,

- բացակայում է բետոնի փորձարկման ակտը՝ 17 դեպք,

- շինարարության վարման մատյանում բացակայում են կապալառուի կողմից կատարված համապատասխան նշումները՝ 15 դեպք:

Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 65 խախտում։ Շինարարության նկատմամբ հեղինակային հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 39 խախտում։ 

Կառուցապատողների մոտ հայտնաբերվել է 35 խախտում։ 8  դեպքում կառուցապատողը չի ապահովել շինարարության տեխնիկական հսկողության իրականացումը համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության միջոցով, իսկ 6-ում՝ տեղեկանքում նշված չեն շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության անվանումը և լիցենզիայի համարը:

Քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության մեջ հայտնաբերվել է 31 խախտում։ Ստուգումների արդյունքում տրվել է 39 տեղեկանք՝ խախտումների բացակայության վերաբերյալ, ինչպես նաև  կազմվել և տրամադրվել են պարտադիր կատարման 33 ցուցումներ։ Քաղաքաշինության բնագավառում 2021 թվականի 1-ին եռամսյակում կատարվել են 325 դիտարկում և տեղազննում։ 

Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական 613 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին։ Տրամադրվել են ավարտական ակտերի վերաբերյալ 325 դրական և 201 բացասական եզրակացություններ: 

Տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են 69 ինքնակամ կառույց, որից Երևանում՝ 23,  Շիրակի  և Արարատի մարզերում՝ 1-ական, Լոռու մարզում` 4, Կոտայքի մարզում` 2, Արագածոտնի մարզում` 20, Տավուշի մարզում` 8 և Արմավիրի մարզում` 10։ 

Բացահայտված խախտումները վերացնելու  նպատակով մարզպետներին և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին տրամադրվել են իրազեկող բնույթի գրություններ: Համայնքների ղեկավարներին էլ  ներկայացվել են  առաջարկություններ՝ ինքնակամ շինարարությունը դադարեցնելու վերաբերյալ և դրա հետևանքները վերացնելու ուղղությամբ։ 

Տարվա առաջին եռամսյակում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 70 արձանագրություն, որից 48-ը՝ Երևանում, 17-ը` Լոռու մարզում, 4-ը` Կոտայքի և 1-ը` Շիրակի մարզերում։ 

2021 թվականի առաջին եռամսյակում ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվել է 9 հաղորդում քաղաքաշինության բնագավառում բացահայտված խախտումներով, ինչպես նաև խախտումների վերացմանն ուղղված Տեսչական մարմնի ցուցումները չկատարելու դեպքերով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում