ԼԼիլիթ Դանիելյան

Ջավախքում երկու նոր «Արմաթ» է բացվել

Ջավախքում երկու նոր «Արմաթ» է բացվել

Ջավախքում երկու նոր «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել՝ Նինոծմինդա քաղաքում և Օլավերդ գյուղում:

Ծրագրի նպատակն է խթանել Ջավախքում տեխնոլոգիական կրթությունը, տեխնոլոգիական զբաղվածությունն ու աշխատանքի հնարավորությունների ստեղծումը: Այս լաբորատորիաներում սովորելով՝ երեխաները հետագայում կարող են ապահովել իրենց բարեկեցիկ ապագան՝ ունենալ պահանջված մասնագիտություններ, վստահ են ծրագրի ղեկավարները:

Նինոծմինդայի «Արմաթ» լաբորատորիա հաճախելու համար արդեն գրանցվել է 150 երեխա. նրանք մի քանի հերթափոխով կծանոթանան ռոբոտաշինությանը, 3D մոդելավորմանը, անիմացիաների ու խաղերի ստեղծմանը:

«Ջավախքի աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյան - Երիտասարդությունից, մատաղ սերնդից մեծ սպասումներ ունենք, որպեսզի նրանք տիրապետեն այսօրվա գիտության նվաճումներին, որ կարողանանք աշխարհում մեր դիրքերն ամրապնդել: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում