ԳԳոհար Սարգսյան

Օտարերկրացիները COVID-19-ի դեմ կպատվաստվեն միայն 10 օր և ավելի տևողությամբ ՀՀ-ում գտնվելու դեպքում

Օտարերկրացիները COVID-19-ի դեմ կպատվաստվեն միայն 10 օր և ավելի տևողությամբ ՀՀ-ում գտնվելու դեպքում

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է տեղեկություն, թե որ դեպքում օտարերկրացիները կպատվաստվեն ՀՀ-ում: 

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք հուլիսի 15-ից COVID-19-ի դեմ, ըստ դիմելիության, կարող են պատվաստվել միայն տասն օր և ավելի տևողությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում:

Պատվաստումը կկատարվի «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, միայն շարժական պատվաստումային կետերում։ Շարժական պատվաստումային կետեր տեղակայված են ինչպես մարզերում` Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում, այնպես էլ Երևանում, մասնավորապես հետևյալ կետերում՝  Հյուսիսային պողոտա, «Ռոսիա մոլ», «Մեգա մոլ», «Դալմա մոլ» առևտրի կենտրոններում, Կասկադ համալիրում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում