ԱԱրման Գալոյան

Լիոնել Մեսսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնայի» հետ

Լիոնել Մեսսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնայի» հետ

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնայի» հետ: Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ Մեսսիի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը: Հարձակվողի աշխատավարձը կկրճատվի 50 տոկոսով: Նախորդ պայմանագրով Մեսսին ստանում էր 550 մլն եվրո տարեկան:

Հիշեցնենք՝ Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 691 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում