Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում կասֆալտապատվեն մի շարք փողոցներ՝ տեղեկացրել է մարզպետ Գնել Սանոսյանը:
«Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսվում է մի շարք փողոցների ասֆալտապատում՝ 700 գծամետր երկարությամբ և 3500 քառակուսի մետր մակերեսով։
Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 48 միլիոն 346 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 21 միլիոն 755 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 26 միլիոն 590 հազար դրամը՝ Երանոսի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է նա։










