ԱԱրման Գալոյան

Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 68 դեպք

Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 68 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 14-15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 17, մարմնական վնասվածք պատճառելու` 11, խարդախության՝ 8, մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման` 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու, հողը փչացնելու և անզգուշությամբ մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 23 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության՝ 3-ական, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար. 4 մարդ զոհվել է, 28-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում