Կառավարությունը սահմանեց նախադպրոցական հաստատությունների՝ պետբյուջեից մեկ սանի ֆինանսավորման կարգը

ԱԱրման Գալոյան

ՀՀ Կառավարությունը սահմանեց նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը: Նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: 

«Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, որպես ռազմավարական նպատակ, որդեգրել և իրականացնում է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համընդհանուր կրթության ապահովման քաղաքականություն, սակայն նախադպրոցական կրթության և ծառայությունների շարունակական մատչելիության ապահովման համար սահմանված չէ ֆինանսավորման համար իրավահարաբերությունները կանոնակարգող նորմատիվային իրավական ակտ: Վերջինիս բացակայության պատճառով խիստ տարբեր են համայնքային նախադպրոցական հաստատություններում երեխաների կրթական ծրագրերի իրացման պայմանները, նախադպրոցական ծառայությունների իրականացման նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքերը, նախադպրոցական մանկավարժական կադրերի վարձատրության խնդիրները: Նախադպրոցական ծառայությունների ֆինանսավորման մեխանիզմները տարբերակված են. մի դեպքում ֆինանսավորման համար ելակետային է համարվում երեխաների փաստացի միջին հաճախումների թիվը, նույնիսկ ամսական կտրվածքով, մյուս դեպքում՝ հաստատության տարիֆիկացիայով հաստատված պլանային թիվը, արդյունքում` ֆինանսական հատկացումների զգալի տարբերություններ են ստեղծվում»,- ասաց Դումանյանը: 

Նրա խոսքով, առաջին փուլում կարգը կգործի իբրև պետական բյուջեից ֆինանսավորման հատկացման մեթոդաբանություն, բայց հետագայում կարող է նաև ուղենշային հանդիսանալ ոլորտի ֆինանսավորման համար ընդհանրապես։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում