ԱԱննա Ավետիսյան

Փրկարարները փոխել են անձրևաջրերի ուղղությունը, խանութ-սրահից հեռացրել են մոտ 10 տոննա ջուր

Փրկարարները փոխել են անձրևաջրերի ուղղությունը, խանութ-սրահից հեռացրել են մոտ 10 տոննա ջուր

Հուլիսի 14-ին, ժամը 20։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի տներից մեկը:

Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները փոխել են անձրևաջրերի ուղղությունը։

 ***

Հուլիսի 14-ին, ժամը 20։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Երևանի Վաղարշյան փողոցում գտնվող էլեկտրոնիկայի խանութ-սրահը։

Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները խանութ-սրահից հեռացրել են մոտ 10 տոննա ջուր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում