ԱԱրևիկ Աբելյան

Գիտահետազոտական ուղղության զարգացումը լինելու է մեր առաջնահերթություններից. Անահիտ Ավանեսյան

Գիտահետազոտական ուղղության զարգացումը լինելու է մեր առաջնահերթություններից. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այցելել է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Ավանի մասնաճյուղ: Կենտրոնի տնօրեն Վարդան Ավագյանի և բուժանձնակազմի ուղեկցությամբ նախարարը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել ՄԻԱՎ-ի ախտորոշման հաստատման, իմունաբանական, ՊՇՌ մեթոդով հետազոտությունների, կենսաքիմիական և կլինիկական լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությանն ու կարողություններին:

 

Կենտրոնի անձնակազմը ներկայացրել է լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումների հնարավորությունները, դրանց կիրառությունը: Անահիտ Ավանեսյանը մասնագետներից հետաքրքրվել է ՄԻԱՎ-ի դեղակայունության մուտացիաների հայտնաբերման և գենոտիպի որոշման հետազոտությունների ոլորտում կենտրոնի տեխնիկական հնարավորություններով:

 

Այնուհետև ուսումնական ռեսուրսային կենտրոնում առանձին շնորհանդեսներով աշխատակիցների կողմից նախարարին մանրամասն ներկայացվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակաբանական իրավիճակը, ընթացիկ աշխատանքներն ու խնդիրները, միջազգային կառույցների ֆինանսական աջակցությամբ և համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը և կատարողականը, սպասվող ծրագրերը, քննարկվել են առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:

 

Բուժաշխատողների հետ զրույցում նախարարը նշել է, որ կենտրոնի կողմից մատուցվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ծառայությունները մշտապես ուշադրության կենտրոնում են, այցերը պարբերական բնույթ կկրեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում