ԱԱրման Գալոյան

Արգիշտի Քյարամյանը Կոմիտեի և Դեպարտամենտի աշխատակիցների հետ խորհրդակցություն է անցկացրել

Արգիշտի Քյարամյանը Կոմիտեի և Դեպարտամենտի աշխատակիցների հետ խորհրդակցություն է անցկացրել

Արգիշտի Քյարամյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո, այսօր առաջին խորհրդակցությունն է անցկացրել Կոմիտեի և Դեպարտամենտի աշխատակիցների հետ:

Իր խոսքում ՔԿ նախագահը նշել է, որ քննիչի աշխատանքը հոգեհարազատ է իրեն: Իրավաբանական կրթություն ստանալուց հետո այն եղել է իր առաջին աշխատանքը:

Արգիշտի Քյարամյանը, վստահության համար շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետի պաշտոնակատարին և Կառավարությանը, շեշտել է, որ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնն իրեն է փոխանցվել մի մարդուց, ում աշխատանքը, նվիրվածությունը և պատասխանատվությունը լավագույն օրինակ են հանդիսացել համակարգի բոլոր աշխատողների համար: «Հայկ Գրիգորյանի հետ մենք եղել և կմնանք լավ ընկերներ»,- ասել է ՔԿ նախագահը:

Անդրադառնալով համացանցում տարածված այն լուրերին, թե Քննչական կոմիտեում կադրային ջարդ է սպասվում, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը մասնավորապես նշել է, որ դա ամենևին էլ այդպես չէ. «Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ աշխատելու ընթացքում ես տեսել եմ պրոֆեսիոնալների մի մեծ խումբ, որոնց հետ շարունակելու եմ աշխատել նաև հետագայում: Պետք է հստակեցնել աշխատանքի սկզբունքներն ու մոտեցումները. չի լինելու աշխատանքի իմիտացիա. անընդունելի է խոսել աշխատանքի մասին ու չաշխատել»:

Հաջորդ հանգամանքը, որը կարևորել է ՔԿ նախագահը, պատասխանատվությունն է, առանց որի հնարավոր չէ աշխատել:

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը բոլորին մաղթել է բարի ծառայություն և հաջողություն հետագա համատեղ աշխատանքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում